Բաժին. Տնտեսական

«Հրապարակ». մութ ու ցուրտ տարիները վերադառնում են՝ առաջիկայում հնարավոր են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացմանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կարող են լինել հովհարային անջատումներ:

«Մեր տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, և եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ: Միևնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ ճար չունեն, պտի գնան թանկացման»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ի դեպ, այս օրերին կրկին ակտիվացել է իշխանություններին «կոնկուրենտ» ճամբարը, որը Ռուսաստանում փորձում է ընդդեմ սահմանադրական բարեփոխումների լոբբինգ իրականացնել, հանդիպում փնտրել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, ավելին՝ լուրեր կան, որ այդ հանդիպումը կայացել է»,–գրում է պարբերականը։

Share