Բաժին. Տնտեսական

Կառավարությունը աջակցում է արտահանող ընկերություններին

ՀՀ կառավարությունը որոշել է «Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար հետևյալ էական պայմաններով՝

-ՍՊԸ-ն վերը նշված տարածքում գործունեություն է իրականացնելու բացառապես իր ներկայացրած գործարար ծրագրում նշված նորարարական տեխնոլոգիայով,
-ընկերությունն իր արտադրանքի 100 տոկոսն արտահանելու է ՀՀ տարածքից դուրս,
-ընկերությունը բացառելու է ՀՀ տարածքում գործող որևէ այլ ընկերության հզորությունների տեղափոխումը նշված տարածք, ինչպես նաև կատարելու է գործարար ծրագրով նախատեսված նոր ներդրումներ և ստեղծելու է նոր աշխատատեղեր:

Շահագործողի թույլտվությունը տրամադրվել է հինգ տարով:

Share