Բաժին. Տնտեսական

Երևան-Բաթումի գնացքի տոմսերն արդեն վաճառքում են

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների  տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ http://www.ukzhd.am:

Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ  ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տվյալներով՝ 2008 թվականի հետ համեմատ 2014  թվականին «Արմենիա»  ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 538%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:

Share