Բաժին. Տնտեսական

Տարեկան ՀՆԱ-ն 1 բնակչի հաշվով՝ 1,5 մլն դրամ

2014 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է 1 մլն 502 հազար 662 ՀՀ դրամ (մոտ 3100 ԱՄՆ դոլար): Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել էր 1 մլն 415 հազար 23 ՀՀ դրամ: 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 322 հազար 946 ՀՀ դրամ, 2011 թվականին՝ 1 մլն 252 հազար 801 ՀՀ դրամ, 2010 թվականին՝ 1 մլն 62 հազար 683 ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ վերջին 20 տարվա ընթացքում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը աճել է շուրջ 20 անգամ: 1994 թվականին մեր երկրում յուրաքանչյուր բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 56,5 հազար ՀՀ դրամ:
«Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար:
Share