Բաժին. Տնտեսական

Beeline. Հայաստանում բնակչության միայն 30%-ն ունի սմարթֆոն

2014 թվականին, 2013 թվականի համեմատ, Beeline-ի բջջային ինտերնետի ցանցում տվյալների փոխանցման ծավալը աճել է շուրջ 70%-ով: Միևնույն ժամանակ, տվյալների փոխանցման ծառայություններից եկամուտների աճը կազմել է 15-20%: Նման տվյալներ է ներկայացրել Հայաստանում Beeline ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` Հայաստանում սմարթֆոնների վաճառքի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ըստ Անդրեյ Պյատախինի՝ Հայաստանում բջջային ինտերնետի զարգացման տեսանկյունից կա բավականին մեծ ներուժ. մեր երկրում բաժանորդների միայն 20-30%-ն է օգտվում սմարթֆոններից: Շուկայի զարգացումը ընկերությունը տեսնում է գնային տեսանկյունից առավել մատչելի սմարթֆոնների և պլանշետների առաջարկների ներկայացման մեջ և մտադիր է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մոտ ապագայում ընկերությունն իր բաժանորդներին կներկայացնի մատչելի գնով բրենդային նոր սմարթֆոն՝ երկու SIM քարտ օգտագործելու հնարավորությամբ, և պլանշետ:

Նշենք նաև, որ մեկ տարվա ընթացքում Beeline-ի բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը ավելացել է մոտ 4,5%-ով, իսկ յուրաքանչյուր բաժանորդի կողմից սպառվող տրաֆիկի միջին ծավալը՝ շուրջ 58%-ով:

Share