Բաժին. Տնտեսական

Forbes Global 2000. Ծրագրային ապահովման և ծրագրավորման ոլորտի հսկաները

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների ամենամյա Forbes Global 2000 վարկանիշը: Այն կազմելիս պարբերականի վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ տարեկան հասույթ, շահույթ, ակտիվներ և շուկայական կապիտալիզացիա:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ֆինանսներ և այլն:

Ստորև ներկայացնում ենք Forbes Global 2000 վարկանիշում ընդգրկված 15 ընկերությունները, որոնք ներկայացնում են ծրագրային ապահովման և ծրագրավորման ոլորտը: Այս ընկերությունների մեծ մասն ամերիկյան է:

  1. Microsoft, ԱՄՆ,#25 ընդանուր վարկանիշում

  2. Oracle,  ԱՄՆ, #88 ընդանուր վարկանիշում

  3. SAP, Գերմանիա, #190 ընդանուր վարկանիշում

  4. VMware, ԱՄՆ, #761 ընդանուր վարկանիշում

  5. Symantec, ԱՄՆ, #857 ընդանուր վարկանիշում

  6. HCL Technologies, Հնդկաստան, #1007 ընդանուր վարկանիշում

  7. Fiserv, ԱՄՆ, #1076 ընդանուր վարկանիշում

  8. Intuit, ԱՄՆ, #1086 ընդանուր վարկանիշում

  9. Amadeus IT Holdings, Իսպանիա, #1147 ընդանուր վարկանիշում

  10. CA, ԱՄՆ, #1182 ընդանուր վարկանիշում

  11. Salesforce.com, ԱՄՆ, #1276 ընդանուր վարկանիշում

  12. Check Point Software, Իսրայել, #1347 ընդանուր վարկանիշում

  13. Adobe Systems, ԱՄՆ, #1372 ընդանուր վարկանիշում

  14. Dassault Systemes, ԱՄՆ, #1550 ընդանուր վարկանիշում

  15. Amdocs, ԱՄՆ, #1892 ընդանուր վարկանիշում
Share