Բաժին. Տնտեսական

BrandZ 2015. Տեխնոլոգիական աշխարհի 20 ամենաթանկ բրենդները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր տեմպերը և շուկայում առկա սուր մրցակցությունը նպաստում են ընկերությունների կողմից բրենդների առաջխաղացման և սեփական արտադրանքի նկատմամբ հաճախորդների նվիրվածության ձեռքբերման ուղղությամբ հետաքրքիր քայլերի մշակմանն ու իրականացմանը, որի արդյունքում էլ վերջին մեկ տարվա ընթացքում տեխնոլոգիական բրենդները զգալի թանկացել են:

Millward Brown գործակալության կողմից հրապարակված՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշի համաձայն, տեխնոլոգիական ոլորտի 20 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 տրիլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 24%-ով:

Տեխնոլոգիական աշխարհի 20 ամենաթանկ բրենդների ընդհանուր վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

  1. Apple, բրենդի արժեքը՝ 246,992 մլրդ դոլար

  2. Google, բրենդի արժեքը՝ 173,652 մլրդ դոլար

  3. Microsoft, բրենդի արժեքը՝ 115,500 մլրդ դոլար

  4. IBM, բրենդի արժեքը՝ 93,987 մլրդ դոլար

  5. Tencent, բրենդի արժեքը՝ 76,572 մլրդ դոլար

  6. Facebook, բրենդի արժեքը՝ 71,121 մլրդ դոլար

  7. Baidu, բրենդի արժեքը՝ 40,041 մլրդ դոլար

  8. SAP, բրենդի արժեքը՝ 38,225 մլրդ դոլար

  9. HP, բրենդի արժեքը՝ 23,039 մլրդ դոլար

  10. Oracle, բրենդի արժեքը՝ 21,680 մլրդ դոլար

  11. Samsung, բրենդի արժեքը՝ 21,602 մլրդ դոլար

  12. Accenture, բրենդի արժեքը՝ 20,183 մլրդ դոլար

  13. Intel, բրենդի արժեքը՝ 18,385 մլրդ դոլար

  14. Cisco, բրենդի արժեքը՝ 16,060 մլրդ դոլար

  15. Siemens, բրենդի արժեքը՝ 15,496 մլրդ դոլար

  16. Huawei, բրենդի արժեքը՝15,335 մլրդ դոլար

  17. LinkedIn, բրենդի արժեքը՝ 12,200 մլրդ դոլար

  18. Twitter, բրենդի արժեքը՝ 11,447 մլրդ դոլար

  19. Sony, բրենդի արժեքը՝ 7,989 մլրդ դոլար

  20. Adobe, բրենդի արժեքը՝ 7,399 մլրդ դոլար

Share