Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2015 ապրիլին

Մայրաքաղաքում անշարժ գույքի գների հարաբերական կայունությունը շարունակվում է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝  ընթացիկ տարվա ապրիլին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ: Ցուցանիշը այս մակարդակում է գտնվում մի քանի ամիս շարունակ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,7 հազար դրամ:

Հաշվետու ամսվա արդյունքներով բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275,70 հազար դրամ, Ավանում՝ 260,65 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,0 հազար դրամ:

Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 253,1 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 251,9 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,0 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,2 հազար դրամ, Նուբարաշենում` 156,7 հազար դրամ:

Share