Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 3.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12 985 տոննա միս, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 3.2%-ով:

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 4.5%-ով և կազմել 1 575.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 24%-ով և կազմել 122.4 տոնն:

Share