Բաժին. Տնտեսական

Հայաստանում թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 051 տոննա մածուն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 91.2%-ով:

Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալներն աճել են 5.7%-ով և կազմել 154.6 մլն լիտր, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.2 անգամ և կազմել 1 967 տոննա, պանրի արտադրության ծավալներն աճել են 3.7%-ով և կազմել 4 610.6 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 19.2%-ով և կազմել 320.6 տոննա:

Share