Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 48,91 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 8%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համեմատ՝ միայն հունվարի ոլորտի հասույթը կազմել է 11 մլրդ 492.6 մլն  ՀՀ դրամ,  փետրվարին՝ 11 մլրդ 882.1 մլն ՀՀ դրամ, մարտին՝ 12 մլրդ 541.6 մլն ՀՀ դրամ, իսկ ապրիլին՝ 12 մլրդ 99 մլն ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:

Share