Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին քառորդում Հայաստանում օղու արտադրության ծավալներն աճել են 15.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում օղու և օղու լիկյորի արտադրանքի ծավալները կազմել են 3 281.6 հազար լիտր: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.9%-ով:

Միևնույն ժամանակ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 16.4%-ով և կազմել 4 474.8 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրության ծավալները կազմել են 187.2 հազար լիտր:

Share