Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը կքննարկվի հունիսի 12-ին ԱԺ լսումների ժամանակ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12–ին, ժամը 12:00-ին, «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով լսումներ կանցկացնի, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

Հունիսի 4-ին, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու մասին ՀԷՑ-ի առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Share