Բաժին. Տնտեսական

Գյուղնախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Հռոմ:

Հունիսի 6-8-ը նախարարը Հռումում կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՊԳԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև Սնուցման հարցերով 2-րդ միջազգային համաժողովի, գյուղատնտեսության, անտառաբուծության, ձկնաբուծության հարցերով կայացած նիստերի արդյունքները:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև նախարարի հանդիպումները ՊԳԿ-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ:

Share