Բաժին. Տնտեսական

Վերջին մեկ տարում Հայաստանում դոլարը «թանկացել է» 16%-ով

Մայիսին, նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ, մեր հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% հավելաճով. ԱՄՆ դոլարն արժևորվել է:

Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝  մայիսին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.4%-ով և 3.6%-ով: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում արձանագրվել էր սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 0.9% և 2.0% հավելաճ:

Մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 480.2 դրամ, ինչը գերազանցել է 2014 թվականի մայիսի համապատասխան ցուցանիշը 16.2%-ով (413.32 դրամ):

Share