Բաժին. Տնտեսական

Ճգնաժամ առևտրի ոլորտում

Արդեն մի քանի ամիս է` մեր երկրի առևտրի ոլորտում նկատվում են անկումային միտումներ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 607,88 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 7,6%-ով: Ընդ որում, միայն մանրածախ առևտրի շրջանառությունը կրճատվել է 6,6%-ով, մեծածախ առևտրի շրջանառությունը՝ 8,7%-ով, իսկ ավտոմեքենաների առևտուրը՝ շուրջ 13%-ով: Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի ցուցանիշը  ներառում է մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես  նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մանրածախ առևտրի մանսաբաժինը առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 61.1%, մեծածախ առևտրինը՝ 35.4%, իսկ ավտոմեքենաների առևտրինը՝  3.5%:

Նշենք նաև, որ միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 120,5 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 149,35 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 173,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ ապրիլին՝  165,01 մլրդ ՀՀ դրամ:

Share