Բաժին. Տնտեսական

L'Oréal Paris, Gillette, Colgate. Գեղեցկության և խնամքի 10 ամենաթանկ բրենդները

L’Oréal Paris, Gillette և Colgate բրենդները հայտնվել են գեղեցկության և խնամքի 10 ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշի առաջին հորիզոնականներում: Այս մասին վկայում է  Millward Brown գործակալության հրապարակած՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ գեղեցկության և անհատական խնամքի 10 ամենաթանկ ապրանքային նշանների ընդհանուր արժեքը կազմում է $114.2 մլրդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2%-ով:

Գեղեցկության և խնամքի 10 ամենաթանկ բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 L’Oréal Paris, բրենդի արժեքը՝ 23,376 մլրդ դոլար

2 Gillette, բրենդի արժեքը՝ 19,737 մլրդ դոլար

3 Colgate, բրենդի արժեքը՝ 17,977 մլրդ դոլար

4 Lancôme, բրենդի արժեքը՝ 8,356 մլրդ դոլար

5 Nivea, բրենդի արժեքը՝ 6,488 մլրդ դոլար

6 Garnier, բրենդի արժեքը՝ 6,351մլրդ դոլար

7 Clinique, բրենդի արժեքը՝ 5,986 մլրդ դոլար

8 Dove, բրենդի արժեքը՝ 5,314 մլրդ դոլար

9 Olay, բրենդի արժեքը՝ 4,045 մլրդ դոլար

10 Estée Lauder, բրենդի արժեքը՝ 3,969 մլրդ դոլար

Share