Բաժին. Տնտեսական

Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանն աշխարհում 89-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) ուսումնասիրել է ճանապարհորդության և զբոսաշրջության միտումները՝ ըստ երկրների, գնահատել տարբեր երկրներում ոլորտի զարգացվածության մակարդակը և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմել 2015 թվականի ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսը (Travel & Tourism Competitiveness Index 2015):

Ինդեքսը կազմելու համար Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները դիտարկել են այնպիսի ցուցանիշներ և գործոններ, ինչպիսիք են, օրինակ, մշակութային ռեսուրսները, անվտանգությունը, գների մակարդակը և ենթակառուցվածքները: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 141 երկիր:

Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանի հայտնվել է 89-րդ տեղում: Վրաստանը 71-րդն է, Ադրբեջանը՝ 84-րդը: Ռուսաստանը հայտնվել է 45-րդ տեղում:

Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսով առաջատար 10 երկրներն են՝

  1. Իսպանիա

  2. Ֆրանսիա

  3. Գերմանիա

  4. ԱՄՆ

  5. Մեծ Բրիտանիա

  6. Շվեյցարիա

  7. Ավստալիա

  8. Իտալիա

  9. Ճապոնիա

  10. Կանադա

Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսին՝ ըստ երկրների, կարող եք ծանոթանալ այստեղ:

Share