Բաժին. Տնտեսական

BrandZ 2015. «Սև ոսկու» և «կապույտ վառելիքի» 10 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալության հրապարակել է իր ամենամյա՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Ըստ վարկանիշի՝ նավթագազային ոլորտում ամենաթանկ բրենդն ամերիկյան ExxonMobil-ն: Առաջին եռյակում հայտնվել են նաև եվրոպական Shell և չինական Sinopec ապրանքային նշանները: Ռուսական Gazprom-ը, որը ներկայացված է նաև Հայաստանում, ոլորտի 10 ամենաթանկ բրենդների վարկանիշում 9-րդն է: Ընդհանուր առմամբ, նավթային և գազային 10 ամենաթանկ բրենդների համախառն արժեքը գնահատվում է $115.3 մլրդ: Մեկ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 6%-ով:

«Սև ոսկու» և «կապույտ վառելիքի» 10 ամենաթանկ բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 ExxonMobil, բրենդի արժեքը՝ 20,412 մլրդ դոլար

2 Shell, բրենդի արժեքը՝ 18,943 մլրդ դոլար

3 Sinopec, բրենդի արժեքը՝ 17,267 մլրդ դոլար

4 PetroChina, բրենդի արժեքը՝ 15,022 մլրդ դոլար

5 BP, բրենդի արժեքը՝ 12,938 մլրդ դոլար

6 Chevron, բրենդի արժեքը՝ 8,994 մլրդ դոլար

7 Total, բրենդի արժեքը՝ 5,814 մլրդ դոլար

8 ConocoPhillips, բրենդի արժեքը՝ 5,763 մլրդ դոլար

9 Gazprom, բրենդի արժեքը՝ 5,179 մլրդ դոլար

10 Rosneft, բրենդի արժեքը՝  5,001 մլրդ դոլար

Share