Բաժին. Տնտեսական

Տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան կրճատվել է շուրջ 60%-ով

Այս տարվա առաջին չորս ամսում մեր երկիր են ներմուծվել 50,81 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 60%-ով: 2014 թվականի հունվար-ապրիլ  ամիսներին ցուցանիշը կազմել էր 124,91 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 6%:

Տեղեկացնենք, որ 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Share