Բաժին. Տնտեսական

BrandZ 2015. Հեռահաղորդակցության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալության հրապարակել է իր ամենամյա՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի են և սիրված ամբողջ աշխարհում: Ըստ վարկանիշի՝ հեռահաղորդակցության ոլորտում ամենաթանկ բրենդը AT&T-ն է: Առաջին եռյակում հայտնվել են նաև Verizon և չինական China Mobile ապրանքային նշանները: Ֆրանսիական Orange-ը, որը ներկայացված է նաև Հայաստանում, ոլորտի 10 ամենաթանկ բրենդների վարկանիշում 8-րդն է: Ընդհանուր առմամբ, հեռահաղորդակցության ոլորտի 10 ամենաթանկ բրենդների համախառն արժեքը գնահատվում է $$388.2 մլրդ: Մեկ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 17%-ով:

Հեռահաղորդակցության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 AT&T, բրենդի արժեքը՝ 89,492 մլրդ դոլար

2 Verizon, բրենդի արժեքը՝ 86,009 մլրդ դոլար

3 China Mobile, բրենդի արժեքը՝ 59,895 մլրդ դոլար

4 Vodafone, բրենդի արժեքը՝ 38,461 մլրդ դոլար

5 Deutsche Telekom. բրենդի արժեքը՝ 33,834 մլրդ դոլար

6 Movistar, բրենդի արժեքը՝ 21,215 մլրդ դոլար

7 BT, բրենդի արժեքը՝ 17,953 մլրդ դոլար

8 Orange, բրենդի արժեքը՝ 17,384 մլրդ դոլար

9 Telstra, բրենդի արժեքը՝ 12,701 մլրդ դոլար

10 NTT DoCoMo, բրենդի արժեքը՝ 11,223 մլրդ դոլար

Share