Բաժին. Տնտեսական

Հայաստանում աճել է սիգարետների արտադրությունը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 4 մլրդ 949.2 մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 31%-ով:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 65%-ով և կազմել 12 մլրդ  774.2 մլն հատ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն հատ սիգարետ:

Share