Բաժին. Տնտեսական

30 ամենաթանկ քաղաքները ներգաղթյալների համար

Հարավային Սուդանի Հանրապետության մայրաքաղաք Զուբան աշխարհի ամենաթանկ քաղաքն է գաղթականների համար: Նման եզրակացության են եկել ECA International խորհրդատվական ընկերության վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրել են և պարզել, թե աշխարհի տարբեր երկրում որքան գումար է պահանջվում կյանքի նվազագույն պայմաններում ապրելու համար: Վերլուծության հիմքում ընկած է ինչպես գնաճի ցուցանիշը, այնպես էլ արտարժույթի փոխարժեքը, ապրանքների և ծառայությունների գների հարաբերական մակարդակը և մի շարք այլ գործոններ: Ըստ վերլուծության արդյունքների՝ ներգաղթյալների համար ամենաթանկ քաղաքների առաջին եռյակում ընդգրկվել են նաև Լուանդան (Անգոլա) և Ցյուրիխը (Շվեյցարիա): Ընդհանուր վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

Share