Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը նվազել է և կազմում է 50%

2015 թվականի մայիս ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 50%: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:

Նշենք, որ  ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը թույլ է տալիս գնահատվում է համակարգի արդյունավետությունը: ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-մայիս ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 3,5 մլրդ դրամ:

Միայն մայիս ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,052 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 121-ով։ Հատուցման միջին չափը մայիս ամսվա դրությամբ կազմել է 208,882 ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 433,935, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,593-ով:

Share