Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի շուկայում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը կազմում է 33%, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ինը՝ 22%

Մայիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է  433 հազար 935 միավոր: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է: Հունվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել էր 439 հազար 460 միավոր: Միևնույն ժամանակ, ապրիլ ամսվա համեմատ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը ավելացել է է  1593-ով:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է մոտ 33%: Ցուցանիշը պահպանվել է ապրիլին և մարտին գրանցված նույն մակարդակում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը ևս պահպանվել է նույն մակարդակում՝  22%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է 14% մասնաբաժին, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը՝ 12%, իսկ «ՌԵՍՈ»-ն՝ 11%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 8%:

Share