Բաժին. Տնտեսական

Մեր երկրում 3 անգամ աճել է կեղծ փողերի բացահայտման դեպքերը

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 295 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը փոքր-ինչ աճել է: 2014 թվականին հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել էր 291:  Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 128: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 3 անգամ. 2014 թվականին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 37 դեպք:

Նշենք նաև, որ 2014 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 870 հանցագործություն, 2013 թվականին՝ 1127:  2012 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 770 հանցագործություն, իսկ 2011 թվականին՝ 1112:

Share