Բաժին. Տնտեսական

Կրճատվել է Հայաստանից թանկարժեք քարերի և մետաղների արտահանումը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա համար մեր երկրի արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:

Ներկայացված  ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են  54,8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 26%-ով: Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 10%-ով և կազմել 85,32 մլն դոլար:

Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 14,5%, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը՝  մոտ 22%:

Share