Բաժին. Տնտեսական

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 96.3 հազար տոննա հաց, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս  է 0.8%-ով:

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 24.3%-ով և կազմել 62.1 հազար տոննա: Ձավարեղենի արտադրության ծավալներն աճել են 86.1%-ով և կազմել 285.3 տոննա: Հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 3.2%-ով և կազմել 4 632.3 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 34.7%-ով և կազմել 969.6 տոննա:

Share