Բաժին. Տնտեսական

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 157.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 649.0 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  579.6 մլն կՎտ ժամ,  մարտին՝ 602.6 մլն կՎտ ժամ,  ապրիլին՝ 648.0 մլն կՎտ ժամ, իսկ մայիսին՝ 677.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 7750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share