Բաժին. Տնտեսական

Ժամանակ օրաթերթ. կրկին էլեկտրացանցերի «հետաքրքիր» ծախսերի մասին

Ժողովուրդ օրաթերթը կրկին անձրադարձ է կատարել ՀԷՑ կողմից ՀԿԾՀ ներկայացված ծախսերին:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սպառողներին մատակարարվող էլէներգիայի նոր սակագնի հիմքում դրված հաշվարկները, որքան ուսումնասիրում ենք, միևնույն է՝ «հետաքրքիր» տվյալների պակասություն չի զգացվում:

Ըստ այդմ, պարզվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2015-16 թվականների սակագնային մարժայի հաշվարկում ներառված ծախսերի մեջ նախատեսված են նաև գործուղման և անձնակազմի տեղափոխման ծախսերը: ՀԷՑ-ը որպես գործուղման ծախս իր հայտում առաջարկել է 61 մլն 650 հազ. դրամ և 103 մլն 110 հազ. դրամ: Սակայն ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագնում այդ 1 ծախսը 70 մլն 540 հազար դրամով կրճատվել է: Իսկ, ահա, անձնակազմի տեղափոխման ծախսերը՝ 63 մլն 470 հազ. դրամ, ՀԾԿՀ-ն ընդհանրապես համարել է անիմաստ», – գրում է օրաթերթը։

Share