Բաժին. Տնտեսական

Առևտրի ոլորտի անկումը շարունակվում է

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր հանրապետությունում գրանցվել է առևտրի շրջանառության անկում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում առևտրի համախառն շրջանառությունը կազմել է 778 մլրդ 569.8 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով մոտ 8,6% անկում: Համեմատության համար նշենք, որ հունվար-ապրիլին անկումը կազմել էր 7,6%:

Միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 120,5 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 149,35 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 173,0 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝  165,01 մլրդ ՀՀ դրամ, իսկ մայիսին՝  170,68 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում առևտրի շրջանառության համախառն ծավալը կազմել էր 2 տրիլիոն 402 մլրդ 820.7 մլն ՀՀ դրամ: 2013 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 1.6%-ով:

Share