Բաժին. Տնտեսական

Սերժ Սարգսյանը վաղը կկասեցնի էլեկտրաէներգիայի թանկացման մասին ՀԿԾՀ որոշումը

«Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վ. Գասպարյանի հետ և հայտնել, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու» վերնագրված հրապարակման մեջ Orer.am կայքը հայտնել է, որ նախագահը պատրաստվում է կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման մասին ՀԿԾՀ որոշումը:

«Orer.am-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և հորդորել է Բաղրամյան պողոտայում իրավիճակը պահել հանգիստ, առանց բախումների: Ըստ մեր աղբյուրի՝ Սարգսյանը հավելել է, որ վաղը, ամենայն հավանականությամբ, կասեցնելու է էլեկտրաէներգիայի սակագների թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ըստ ամենայնի, հենց դրանով է պայմանավորված ոստիկանների լոյալ վերաբերմունքը այս պահին Բաղրամյան պողոտայում իրենց քաղաքացիական անհնազանդությունն արտահայտող ցուցարարների նկատմամբ», – գրում է կայքը։

Share