Բաժին. Տնտեսական

Արտաքին առևտուրը կրճատվել է 32%-ով

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 32,3%-ով: Հաշվետու ամիսներին առևտրի շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 558.9 մլն ԱՄՆ դոլար կամ շուրջ 743.8 մլրդ ՀՀ դրամ:

Ինչպես նշվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված՝ «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի` դեռևս ոչ բոլոր սուբյեկտների կողմից մաքսային մարմիններին տեղեկատվության ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործարկվել ապրիլի վերջին:

Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ արտահանման բացասական ցուցանիշը դանդաղման միտում ունի:

Հունվար-մայիսին արտահանումը նվազել է 15.2%-ով՝ հունվար-ապրիլի 18.8% նվազման դիմաց:

Միևնույն ժամանակ, հունվար-ապրիլին ներմուծումը կրճատվել է 38%-ով:

Share