Բաժին. Տնտեսական

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվություն

Հունիսի 24-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։ ՀԲ-ի կողմից իրականացվող գնահատման գործընթացն ի սկզբանե եղել է բաց և հրապարակային: Հավատարիմ այդ սկզբունքին՝ հաշվետվությունը  անգլերեն ու հայերեն լեզուներով տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը, ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար:

Հիմնավորումները հասանելի են բոլորին և ցանկացողները կարող են դրանց մանրամասն ծանոթանալ ՀՀ ԷԲՊՆ կայքում: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։

Share