Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր-երկրները

Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա. սրանք այն երկրներ են, որոնց հետ մեր երկիրն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 18%-ը, Չինաստանին՝ շուրջ 11%-ը, իսկ Գերմանիային՝ 8%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը (շուրջ 6%), ԱՄՆ-ն (5%), Իտալիան (4,5%), Վրաստանը (մոտ 4%), Բուլղարիան (3,3%), Ուկրաինան (3,2%) և Թուրքիան (3%): Այս 10 երկրները միասին ապահովել են մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 66%-ը:

Նշենք, որ հաշվետու չորս ամսում Հայաստանն արտաքին աշխարի հետ իրականացրել է 1 մլրդ 258 մլն 121 հազար դոլարի առևտուր:

Share