Բաժին. Տնտեսական

Երկրներ, որտեղ շատ են անհատ ձեռնարկատերերը

Սեփական բիզնես ունենալն ունի մի շարք առավելություններ՝ ոչ մի ղեկավար, բիզնեսը վարելու և որոշումներ կայացնելու առավել մեծ հնարավորոթյուններ, ոչ մի պարտադրված աշխատանքային ժամեր: Տարբեր երկրներում սեփական բիզնես սկսելը ունի տարբեր դրդապատճառներ: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, օրինակ, առավել տարածված են սթարթ-ափերը, որոնք առավել հաճախ ձևավորվում են նորարակական գաղափարների շուրջ: Որոշ երկրներում, սակայն, սեփական գործը սկսելն ու ինքնազբաղվածությամբ գործունեություն ծավալելը անհրաժեշտություն է, քան երազանք, քանի որ աշխատանք գտնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են և աշխատանքի շուկայում առաջարկը մի քանի անգամ ավելին է, քան պահանջարկը:

Բրիտանական Approved Index վերլուծական խումբը ուսումնասիրել է տարբեր երկրներում սեփական բիզնես սկսելու հնարավորություններն ու ցուցանիշները և ստացված արդյունքների հիման վրա առանձնացրել է 9 երկիր, որտեղ անհատ ձեռնարկատերերի և գործարարների թիվն առավել շատ են, քան մյուս երկրներում:

Վարկանիշի հիմքում ընկած է հարաբերական ցուցանիշ, որը ցույց է տալիս գործարարների թվի մասնաբաժինը չափահաս բնակչության ընդհանուր թվաքանակում:

Հատկանշական է, որ վարկանիշում ընդգրկված երկրները, որտեղ ձեռնարկատերերի թիվն ամենաշատն է, առանձնանում է գործազրկության բարձր մակարդակով, տնտեսության համակարգային խնդիրներով: Այս երկրներում մարդիկ սեփական բիզնեսը հիմնում են հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտներում:

Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

9. Չիլի, սեփական բիզնես ունի բնակչության 11%-ը

8. Բոտսվանա, սեփական բիզնես ունի բնակչության 11.1%-ը

7. Ջամայկա, սեփական բիզնես ունի բնակչության 11.9%-ը

6. Անգոլա, սեփական բիզնես ունի բնակչության 12.4%-ը

5. Վիետնամ, սեփական բիզնես ունի բնակչության 13.3%-ը

4. Կամերուն, սեփական բիզնես ունի բնակչության 13.7%-ը

3. Բրազիլիա, սեփական բիզնես ունի բնակչության 13.8%-ը

2. Թայլանդ, սեփական բիզնես ունի բնակչության 16.7%-ը

1. Ուգանդա, սեփական բիզնես ունի բնակչության 28.1%-ը

Share