Բաժին. Տնտեսական

Վերջին 7 տարում շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում կրճատվել է ավելի քան 2 անգամ

2007-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում մեր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կառուցվածքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, ավելի քան 2 անգամ կրճատվել է շինարարության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում, ինչը պայմանավորվել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ոլորտում իրականացվող ներդրումների անկմամբ: Միևնույն ժամանակ, հաշվետու տարիներին զգալի աճել է ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների մասնաբաժինների աճը տատանվել է 1-3%-ի սահմաններում:

Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2007 թվականին արդյունաբերության ոլորտի մանսաբաժինը մեր երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում կազմել է 15%: 2008 թվականին ցուցանիշը նվազել է և կազմել 13.3%, 2009 թվականին կազմել է 13.4%, 2010 թվականին՝ 15.4%, 2011 թվականին` 17.1%, 2012 թվականին՝ 17.2%, 2013 թվականին պահպանվել է նույն մակարդակում՝ 17.2%, իսկ 2014 թվականին կազմել է 17.4%:

Գյուղատնտեսության ոլորտի մանսաբաժինը 2007 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում ըստ տարիների կազմել է 18.2%, 16.3%, 16.9%, 17%, 20.3%, 19.1%, 19.3%, 19.3%: Շինարարության ոլորտի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար՝ 24.5%, 25.3%, 18.6%, 17.3%, 13%, 12.4%, 10.5%, 9.3%:

Առևտրի ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2007 թվականին կազմել է 10.9%, 2008 թվականին՝ 11.6%, 2009 թվականին՝ 12.7%, 2010 թվականին՝ 12.9%, 2011 թվականին՝ 12.6%, 2012 թվականին՝ 12.7%, 2013 թվականին՝ 12.8%, 2014 թվականին՝ 12.4%: Ծառայությունների ոլորտի ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 22.7%, 23.7%, 29.4%, 27.9%, 28.5%, 30%, 31.2%, 32.3%:

Share