Բաժին. Տնտեսական

2016թ. վերջին նավթի գինը կհասնի 100$-ի

Investec Asset Management ընկերության ղեկավար Չարլզ Ուոլը Բլումբերգին տված հարցազրույցում հայտնել է, որ 2016թ.-ի վերջին նավթի գինը կտատանվի 90-100 դոլարի սահմաններում, իսկ այս տարվա վերջին կկազմի մոտ 80 դոլար:

Ուոլը հավելել է, որ նավթի շուկայի խոշորագույն խաղացողներ են մնում Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, և շատ բան կախված կլինի այս երկրների որդեգրած քաղաքականությունից: Նավթի գների վրա կարող է ազդեցություն ունենալ Իրանի պատժամիջոցների վերացումը:

Share