Բաժին. Տնտեսական

Հայկական Ժամանակ. Նաիրիտը չի վերագործարկվի թանկ էլեկտրաէներգիայի և գազի պատճառով

Հայկական Ժամանակ օրաթերթը անդրադարձել է Նաիրիտի վերագործարկման և շահագործման հարցին:

««Նաիրիտի» վերագործարկումն ու շահագործումը աննպատակահարմար լինելու կարևորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի թանկ են, քան այդ ոլորտում մեր մրցակից երկրներում:

Այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամիսներ շարունակ ուսումնասիրություններ անցկացրած փորձագետները, որոնք պատրաստել և օրերս հրապարակել են ««Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» զեկույցը: Ըստ փորձագետների, վերագործարկելու դեպքում «Նաիրիտի» արտադրանքը կունենա աշխարհում ամենաբարձր ինքնարժեքներից մեկը «…էլեկտրաէներգիայի և գազի բարձր գների պատճառով, որոնք ամենաբարձրներից են տվյալ ոլորտում»: Սա հետաքրքիր է այն առումով, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի էժան են, քան այլուր»,–գրում է պարբերականը։

Share