Բաժին. Տնտեսական

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտարդության ծավալները նվազել են 2.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կազմել են 3 157 մլն կՎտ/ժամ: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.9%-ով:

Միևնույն ժամանակ ՋԷԿ-երի կողմից արտադրվել է 940.7 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 26.5%-ով: ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկրաէներգիայի ծավալներն աճել են 8.7%-ով և կազմել 947.8 մլն կՎտ/ժամ, ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 15.5%-ով և կազմել 266.6 մլն կՎտ/ժամ: Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 23.6%-ով և կազմել 1.9 մլն կՎտ/ժամ:

Share