Բաժին. Տնտեսական

Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել են 29.6%-ով

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 074.6 մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.6%:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 65%-ով և կազմել 12 մլրդ  774.2 մլն հատ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն հատ սիգարետ:

Share