Բաժին. Տնտեսական

Հյուրանոցների թիվն աճել է, իսկ ոլորտի եկամուտները՝ կրճատվել

2014 թվականին Հայաստանի տարածքում գործունեություն են ծավալել 268 հյուրանոցներ և հյուրանոցային հանգրվաններ, որոնցից 89-ը՝ Երևանում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2013 թվականի համեմատ մեր երկրում հյուրանոցների թիվը աճել է 39-ով, իսկ 2012 թվականի համեմատ՝ 111-ով:

2014 թվականի արդյունքներով մարզերում և Երևանում գործող հյուրանոցների համախառն հասույթը կազմել է 24,95 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 51,27 մլրդ ՀՀ դրամ, 2012 թվականին՝  19,57 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու տարվա վերջի դրությամբ հյուրանոցային տնտեսություններում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3,5 հազար մարդ:

Share