Բաժին. Տնտեսական

Բանկերը կրճատել են դրամով վարկավորումը և ավելացրել դոլարով վարկավորման ծավալները

Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.4 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կրճատվել է, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ աճել:

Նշենք, որ հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 40.08 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.95%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.97%-ը կամ 122,44 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռել են երկարաժամկետ վարկերը և կազմել են մոտ 83,79 մլրդ ՀՀ դրամ:

Share