Բաժին. Տնտեսական

Աշխատանք փնտրողների թիվն աճում է

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 311 մարդ: Գործազուրկների 25.4%-ը ներկայացրնում է 35-44 տարիքային խումբը, 20.9%-ը՝ 45-54 տարիքային խումբը,  15.1%-ը՝ 55-ից բարձր տարիքային խումբը:

Միևնույն ժամանակ, որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված և ակտիվ աշխատանք փնտրող մարդկանց 14.6%-ը ներկայացնում է 30-34 տարիքային խումբը,  12.5%-ը՝ 25-29 տարիքային խումբը, 9.1%-ը՝ 20-24 տարիքային խումբը, իսկ  2.3%-ը՝ 16-19 տարիքային խումբը:

Հարկ է նաև նշել, որ մայիս ամսվա վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների 52.3%-ը ունեցել է միջնակարգ ընդհանուր կրթություն, 19.3%-ը՝ թերի բարձրագույն, 13.3%-ը՝ բարձրագույն:

Նշենք նաև, որ պաշտոնապես գրանցված գործազուրկներից  52 հազար 130-ը կանայք են:

Մայիսին, ապրիլի համեմատ, գործազուրկների թիվն աճել է: Ապրիլ ամսվա վերջի դրությամբ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կազմել էր 74,2 հազար մարդ:

Share