Բաժին. Տնտեսական

Մեր երկրի պետական պարտքը կազմում է 4.63 մլրդ դոլար

Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 4 մլրդ 630 մլն .233 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարից 3 մլրդ 946 մլն 953 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 683 մլն 280 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը աճել է: Նշենք, որ 2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 441 մլն 796 հազար ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ պետական պարտքի կեսից ավելին կազմել են կառավարության կողմից իրականացվող բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն):

Նշենք նաև, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467  հազար ԱՄՆ դոլար:

Share