Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. 2014թ.-ին պետբյուջեի 15.4%-ն ուղղվել է պաշտպանության ոլորտ

2014 թվականին ՀՀ պետական բյուջեից պաշտպանության ոլորտ է ուղղվել 190,44 մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 4.6%-ով, իսկ 2012 թվականի համեմատ՝ շուրջ 24%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2014 թվականի արդյունքներով պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը կազմել են պետական բյուջեի 15.4%-ը: Նշենք, որ 2013 թվականի այս ցուցանիշը կազմել էր 15.9%, իսկ 2012 թվականին՝ 15.2%:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտին գերազանցել են միայն սոցիալական պաշտպանության՝ 27.7%, և ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտները՝ 17.6%:

Հարկ է նշել նաև, որ 2014 թվականին պետական բյուջեից պաշտպանության ոլորտ ուղղված գումարները կազմել են երկրի ՀՆԱ-ի 3.9%-ը:

Share