Բաժին. Տնտեսական

Հայաստանում մածունի արտադրության ծավալներն աճել են 81.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 2 452.3 տոննա մածուն: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ մածունի արտադրության ծավալներն աճել են 81.2%-ով:

Միևնույն ժամանակ թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.1 անգամ և կազմել 2 452.3 տոննա: Պանրի արտադրության ծավալներն աճել են 3.1%-ով և կազմել 6 617.0 տոննա, կաթի արտադրության ծավալներն աճել են 6.7%-ով և կազմել 211.5 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 21.3%-ով և կազմել 417.8 տոննա:

Share