Բաժին. Տնտեսական

Մեկ տարում բենզինի և դիզ.վառելիքի գները նվազել են շուրջ 10%-ով

Հունիսին, մայիս ամսվա համեմատ, մեր հանրապետությունում բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 1.0%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ այս տարվա հունսին, 2014 թվականի հունիսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 10.6%-ով և 9.8%-ով, իսկ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.4%-ով և 11.0%-ով:

Share