Բաժին. Տնտեսական

Ոսկերչության ոլորտում գրանցվել է 10% անկում

Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 460.0 կգ ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի շուրջ 10% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 1236.6 տոննա ոսկերչական արտադրանք, 2013 թվականին՝ 982.8 տոննա:

Share