Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15.4 հազար գործարք

Մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազար 400 գործարք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում իրականացված գործարքների 33,7%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, հանրապետության անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 11.5%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 6.9%-ը՝ Արմավիրի մարզին, 7,3%-ը՝ Արարատին մարզին:  

Լոռու մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 9%-ը: Գեղարքունիքի մարզում ցուցանիշը կազմել է 6.5%,  Արագածոտնի մարզում` 5.9%, Շիրակի մարզում՝ 6.2%,Սյունիքի մարզում՝ 5.4%,  Տավուշի մարզում՝ 5.1%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 2.7%:

Հաշվետու ամսում իրականացված գործարքների շուրջ 26%-ը կազմել են օտարման գործարքները, 12%-ը՝ առաջնային գրանցման գործարքները, 11%-ը՝ Ժառանգության գործարքները, մոտ 9%-ը՝ գրավադրման, 4%-ը՝ վարձակալության:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 214,16 հազար գործարք, որոնց շուրջ 33,7%-ը  բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին:

Share